01/10/2010 13:11
Մ. Գանապոլսկի. «Ռուսաստանը ինքնասպան պետություն չէ»
Ռուս քաղաքական վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին համոզված է, որ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելը խելամիտ քայլ չէ: Այս մասին նա ասել է հայկական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Ինչու՞ Ռուսաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը» հարցին:
Մ. Գանապոլսկին նշել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության երրորդ կողմ չի հանդիսանում, բացի այդ. «Ռուսաստանը ինքնասպան պետություն չէ»: Վերլուծաբանը գտնում է, որ սկզբից պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանը Հայաստանին անվտանգության երաշխիք է տալիս, և երրորդ երկրից ավել ջանքեր պահանջելու հարկ չկա, համոզմունք է հայտնել քաղաքական վերլուծաբանը: