ԼՂՀ  Ազգային ժողովի լիագումար նիստում

29/10/2010 20:36

ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում


Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հաստատելով նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա և նիստի օրակարգը, խորհրդարանը ձեռնամուխ եղավ հարցերի քննարկմանը:

Նախ, քննության առնվեց «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ հիմնավորումներով հանդես եկավ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայության տեղեկացմամբ` կառավարության լիազոր ներկայացուցչի հաղորդմամբ` փրկարար ծառայության խնդիրները, գործառույթները լիարժեք իրականացնելու և համակարգը բարձր որակավորման մասնագետներով ապահովելու, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն օրենսդրորեն ամրագրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգելու կառույցի ծառայողների ուսուցման գործընթացը, ինչպես նաև ուսման ավարտից հետո ծագած մի շարք իրավական հարցեր, որոնք ուղղակի առնչություն ունեն նրանց ուսման և պետության կատարած համապատասխան ծախսերի հետագա փոխհատուցման հետ:

Դրական էր գլխադասային` պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ` Ժաննա Գալստյան) եզրակացությունը:

Սակայն քննարկման ընթացքում տարաձայնություն ծագեց օրինագծի մեկ առանձին դրույթի կապակցությամբ:

Այդ իսկ պատճառով հետաձգվեց քվեարկությունը: Խնդիրը հարթվեց` նիստի ընդմիջմանը վիճելի հարցին անդրադառնալուց հետո միայն: Օրենքն ընդունվեց:

Հաջորդ օրակարգային հարցը վերաբերում էր «Թանկարժեք մետաղների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Լիցենզավորման մասին»ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթին:

Կառավարության լիազորմամբ այն ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Գրիգոր Մարտիրոսյանը: Նա նշեց, որ առաջարկվող փաթեթի ընդունումը բարենպաստ պայմաններ կստեղծի հանրապետության թանկարժեք մետաղների ոլորտի զարգացման համար, ինչպես նաև հնարավորություն կտա խստացնել հսկողությունը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառքի նկատմամբ և պաշտպանել այդ իրերի սպառողների շահերը:

Ներկայացնելով գլխադասային` արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանն առաջարկեց այն ընդունել առաջին ընթերցմամբ` լրացուցիչ քննարկման ու լրամշակման նպատակով:

Տևական բանավեճից հետո խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց հանձնաժողովի առաջարկությանը:

Ի տարբերություն օրակարգի նախորդ հարցերի, «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նիստում ներկայացրեց ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի տեղակալ Գեղամ Խաչատրյանը, տարակարծությունների տեղիք չտվեց:

Օրինագծով առաջարկվում է Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքի կազմում ձևավորվող գյուղին տալ բնակավայրի կարգավիճակ և այն անվանակոչել Նոր Ջրաբերդ` հիմք ընդունելով բնակիչների և հովանավորների ցանկությունը:

Դրական էր գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահի տեղակալ` Հովիկ Ջիվանյան) եզրակացությունը: Օրենքն ընդունվեց:

Առարկությունների տեղիք չտվեց նաև «Դատախազության մասին»ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ԼՂՀ դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության լիազորմամբ ներկայացնելով այն` արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը նշեց, որ այդ օրենքների ընդունումը բխում է ԼՂՀ դատական բարեփոխումների շարունակական գործընթացից և պայմանավորված է ԼՂՀ դատարանների դատավորների պաշտոնային դրույքաչափերի բարձրացմամբ:

Դրական էր գլխադասային` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ` Գագիկ Պետրոսյան) եզրակացությունը: Օրենքն ընդունվեց:

Նիստն այնուհետև օրենսդրական փաթեթի տեսքով քննարկեց «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք կառավարության լիազորմամբ ներկայացրեց սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը:

Նշվեց, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն օրենսդրորեն կարգավորել ու հստակեցնել տարիքային և սոցիալական տարբեր խմբերի քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման, դադարեցման, վերսկսման, միասնականացման, թաղման ծախսերի վճարման և այլ հարակից խնդիրները:

Փաթեթի վերաբերյալ` առանձին նկատառումներով հանդերձ, ընդհանուր առմամբ դրական էր գլխադասային` սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ` Զոյա Լազարյան) եզրակացությունը:

Այդ ընթացքում էր, երբ ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի և Արա Բաբլոյանի ուղեկցությամբ ԱԺ նիստերի դահլիճ մտան ճանաչողական կարճատև այցով ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Դամիեն Աբադը և Միշել Ռիվազին, Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանը, եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայտը:

ԱԺ նախագահը նիստի մասնակիցների անունից ջերմորեն ողջունեց հյուրերին` գոհունակություն հայտնելով խորհրդարան կատարած նրանց այցի կապակցությամբ:

Մի կարճ ժամանակ հետևելով նիստի ընթացքին, հյուրերը հեռացան դահլիճից` իրականացնելու համար այցի ծրագրային հանդիպումները:

Նիստի աշխատանքը շարունակվեց խնդրո առարկա օրինագծերի փաթեթի շուրջ մտքերի աշխույժ փոխանակությամբ:

Քննարկման ընթացքում պատգամավորները հանդես եկան մի շարք նկատառումներով ու տեսակետներով: Արդյունքում` քվեարկության դրվելով, օրենսդրական փաթեթը ձայների մեծամասնությամբ ընդունվեց:

Նիստն աշխատանքն ավարտեց պատգամավոր Վահան Բադասյանի պատգամավորական հայտարարությամբ` կապված «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ սակագնային քաղաքականության հետ:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09/12/2022 21:23 Լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից 09/12/2022 21:20 Քաղաքապետ ընտրվելու դեպքում պրոֆեսիոնալների հետ կաշխատեմ, սա ֆուտբոլ չէ, որ ամեն մեկն իր թիմով գա․ Երվանդ Թարվերդյան (Tert.am) 09/12/2022 21:00 Ստեփանավանի, Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր 09/12/2022 20:50 Թանձրարյունություն. Խնդրի առաջացման պատճառները և կանխարգելման մեթոդները 09/12/2022 20:40 Հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական ծրագրերը 09/12/2022 20:29 Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառության փաստը հաստատվեց նաև փորձագիտական եզրակացությամբ․ Միջազգային հանրությունն իրավունք չունի անտեսելու աղաղակող փաստերը․ Արցախի ՄԻՊ 09/12/2022 20:12 Ռուբեն Վարդանյանը խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի հետ 09/12/2022 19:58 Կոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ կանխել Ադրբեջանի ցեղասպան նկրտումները․ «Պատիվ ունեմ» խմբակցություն 09/12/2022 19:43 ԵԱՏՄ մաքսային տարածքով անցնող բեռների տեղաշարժի սահմանափակումները պետք է վերացվեն․ Տոկաև 09/12/2022 19:29 Silicon Mountains տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը՝ նվիրված Խելացի լուծումների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում, Երևանում համախմբեց ՏՀՏ և բիզնես համայնքը 09/12/2022 19:16 Արցախի խորհրդարանն ընդունել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը 09/12/2022 19:02 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Մարտունի քաղաքի ուղղությամբ արձակված հրիթռը սպիտակ ֆոսֆոր պարունակող ֆոսֆորային ռազմամթերք է 09/12/2022 18:54 ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին․ Քերըն Դոնֆրիդն՝ Արարատ Միրզոյանին 09/12/2022 18:43 Շատ երկրներ շահագրգռված են ԵԱՏՄ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմամբ և նոր միջանցքների ստեղծմամբ․ Պուտին 09/12/2022 18:30 ՇՀԿ և ԱՊՀ երկրներն ընդլայնելու են ռազմական համագործակցությունը․ Շոյգու 09/12/2022 18:18 «Մեր տարածաշրջանում գլխավոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղյան կարգավորումը»․ Մանրամասներ Փաշինյան-Պուտին հանդիպումից 09/12/2022 18:03 ԵԱՏՄ երկրներն առաջիկա երկու տարում պետք է ձևավորեն գազի միասնական շուկա, ապա անցնեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորմանը․ Պուտին 09/12/2022 17:52 Արցախի նախագահն այցելել է Լիոն․ Ստորագրվել է հռչակագիր, որով միջազգային հանրությանը կոչ է արվում պաշտպանել Հայաստանի և Արցախի իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը 09/12/2022 17:42 ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը 09/12/2022 17:30 Հալիձոր-Տաթև ճանապարհահատվածին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր 09/12/2022 17:19 Արցախում քաղպաշտպանության պատշաճ կազմակերպումն առաջնային խնդիր է․ Ռուբեն Վարդանյան 09/12/2022 17:07 Արցախի ԱԺ-ն աշխարհի բոլոր պետություններին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի դեմ և դրանք որակել ցեղասպանություն 09/12/2022 16:56 «Հայրենիք» խմբակցությունը Վանաձորում քաղաքական ճգնաժամի հաղթահարման լուծում է առաջարկում 09/12/2022 16:46 Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին 09/12/2022 16:34 Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են 09/12/2022 16:21 Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023 թվականի ծրագիրը 09/12/2022 16:16 Ռուբեն Ռուբինյանը Անն Լույոյին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը 09/12/2022 16:03 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը 09/12/2022 15:53 Ոստիկանների նկատմամբ բռնությանը լինելու է համարժեք պատասխան, թող ոչ մեկ չկասկածի. Ալեն Սիմոնյան 09/12/2022 15:39 Ներքին գործերի նախարարության ստեղծումը թույլ կտա ոստիկանությանը պրակտիկ կերպով իրականացնել ապաքաղաքական գործունեություն. Փոխնախարար 09/12/2022 15:24 Դոլարի առքի նվազագույն գինը 394 դրամ է, վաճառքինը՝ 404 դրամ 09/12/2022 15:08 Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժխնդիր լինել 09/12/2022 14:53 Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել 09/12/2022 14:39 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/12/2022 14:30 ԵԱՏՄ-ում էներգակիրների սակագները սկզբունքորեն տարբերվում են այլ երկրներից՝ 10 և ավելի անգամ ցածր են. Պուտին 09/12/2022 14:21 Երբ Արարատ Միրզոյանին բաշիբոզուկների խուժանը մահվան դուռն էր հասցնում, ՊՊԾ-ն չգյուլեց ոչ մեկին. Հայկ Կոնջորյան 09/12/2022 14:15 Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպանին 09/12/2022 14:04 ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 տոկոսով. վարչապետ 09/12/2022 13:55 Էքստրեմալ իրավիճակներում է, որ ամբողջությամբ բացահայտվում է մարդու էությունը. Հրայր Թովմասյանը շնորհավորել է Արևիկ Պետրոսյանի ծննդյան տարեդարձը 09/12/2022 13:48 Արևմուտքն ուկրաինացի ժողովրդին օգտագործում է որպես թնդանոթի միս. Պուտին 09/12/2022 13:42 ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովի 09/12/2022 13:32 Ադրբեջանական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հարցը դարձել է «փիղը սենյակում». ՀՀ ԱԽ քարտուղար 09/12/2022 13:17 Շարունակելու ենք աշխատել, որ հասկանանք՝ որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ ենք ստեղծելու ԼՂ-ի և Ադրբեջանի միջև քննարկման համար. Արմեն Գրիգորյան 09/12/2022 13:07 Նոր օրենքով պետական պահպանության ծառայություն կհատկացվի միայն նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին. մյուսների դեպքում վարչապետը կորոշի՝ պե՞տք է, թե՞ ոչ 09/12/2022 12:58 Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհ կա 09/12/2022 12:43 ՊՊԾ-ում, ԱԱԾ-ում ու Ներքին գործերի նախարարությունում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը կբարձրանա մինչև հարյուր տոկոս. ԱԽ քարտուղար 09/12/2022 12:38 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 09/12/2022 12:24 Քաղաքապետարանը «Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսին խնդրում է համալիր գնալ ավտոբուսներով 09/12/2022 12:15 Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել. Թադևոս Ավետիսյան 09/12/2022 12:03 Տնտեսական աճը կառավարության կամքից անկախ է եղել, դա Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների շնորհիվ է եղել. Արթուր Խաչատրյան 09/12/2022 11:41 Փրկարարները դուրս են բերել 10 ԻԻՀ և 3 ՀՀ բեռնատար ավտոմեքենա 09/12/2022 11:28 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք 09/12/2022 11:16 Կասեցվել է վտանգավոր նրբաբլիթի թողարկումը 09/12/2022 11:09 Հանրային քննարկման է դրվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը 09/12/2022 11:00 Երևանում և ՀՀ բոլոր մարզերում լույս չի լինի 09/12/2022 10:56 «Հրապարակ». Կրպակի ապամոնտաժումն ապօրինի՞ է. բերման ենթարկվեց կրպակի սեփականատերը 09/12/2022 10:51 «Ժողովուրդ». «Դաշնակցությունը» «Հայաստան» խմբակցության ներսում գերիշխող է դառնում 09/12/2022 10:44 Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում 09/12/2022 10:37 Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Երևանից մեկնել է Ստամբուլ 09/12/2022 10:35 «Ժողովուրդ». Փաշինյանն իր թիկնազորի ու պետի աշխատավարձը բարձրացնում է. ՊՊԾ պետը կստանա ԱԱԾ պետին և ոստիկանապետին հավասար աշխատավարձ 09/12/2022 10:33 «Հրապարակ». Արցախի նախագահն ամեն ինչ անում է, որ 1500 խաղաղապահները Ռուսաստանից Արցախ տեղափոխեն իրենց ընտանիքները 09/12/2022 10:28 Վանաձորում առկա է քաղաքական և կառավարչական ճգնաժամ, առաջարկում ենք նոր ընտրություններ անցկացնել. Վահե Դոխոյան 09/12/2022 10:14 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բիշքեկ 09/12/2022 10:13 ՄԻՊ-ն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանում միգրացիայի և տեղահանված անձանց հումանիտար հարցերով առկա վիճակի վերաբերյա հետևությունները 09/12/2022 10:05 Աղվանի-Տաթև միջպետական ճանապարհի երթևեկությունը դեկտեմբերի 9-ին և 10-ին կկազմակերպվի ընդհատումներով և սահմանափակումներով 09/12/2022 10:01 «Ժողովուրդ». Կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը հրաժարվում է քրեական վարույթով որևէ ցուցմունք տալ 09/12/2022 09:55 «Հրապարակ». Մինչ դրսից կառավարության շենքի վրա անցքեր են բացում, ներսում շքեղ նորոգում է գնում՝ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ 09/12/2022 09:46 «Ժողովուրդ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ՊՆ-ում. Սուրեն Պապիկյանի դեմ սեփական թիմում խարդավանքներ է հյուսում Անդրանիկ Քոչարյանը 09/12/2022 09:39 «Հրապարակ». Իշխանությունը տարեվերջյան արտահերթ նիստերով փորձելու է «սղղացնել» աղմկահարույց նախագծեր 08/12/2022 23:36 Հակառակորդը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. ՀՀ ՊՆ 08/12/2022 21:02 Շինուհայր-Հալիձոր ճանապարհահատվածին մառախուղ է, Ստեփանավանի ոլորաններում՝ մերկասառույց 08/12/2022 20:50 Ոստիկանությունը Ջերմուկում հեծանիվների գողերի է բռնել 08/12/2022 20:39 Բաբաջանյան փողոցում հափշտակել է 62-ամյա կնոջ պայուսակն ու փախել 08/12/2022 20:28 Ո՞ր գործոններով է պայմանավորված բնածին աղիքային անանցանելիությունը. Բուժումը նորածնային շրջանում 08/12/2022 20:17 Դեկտեմբերի 9-ին և 10-ին Աղվանի-Տաթև ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով 08/12/2022 20:06 Արգիշտի Քյարամյանը Կարեն Փթուկյանին նշանակել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ 08/12/2022 19:56 Ավարտվել է հայկական կողմին վերադարձված 13 զինծառայողների դիերի նույնականացումը․ Սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած 3 զինծառայողների գտնվելու վայրը անհայտ է մնում․ ՔԿ խոսնակ 08/12/2022 19:45 Թուրքիան բանակցելու է Ռուսաստանի հետ՝ գազը 25 տոկոսով ավելի էժան գնելու հարցի շուրջ 08/12/2022 19:33 «Կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել տնտեսական բազմակի էֆեկտ ապահովող ներդրումային ծրագրերի իրականացումը»․ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարությունում էր 08/12/2022 19:23 Տուբերկուլոզային կոքսիտ․ Հիվանդության արտահայտված կողմը 08/12/2022 19:10 ԱՄՆ-ն Ուկրաինայում պալատական նոր հեղաշրջում է նախապատրաստում․ Զախարովա 08/12/2022 18:58 «Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում իրականացվող ծրագրերը նպաստում են երկկողմ փոխշահավետ կապերի ընդլայնմանը»․ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լին Թրեյսիի հետ 08/12/2022 18:45 «Տարածաշրջանային լարված իրավիճակը նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է լինի»․ Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում Սլովենիայի դեսպան Տոմաժ Մենցինի հետ 08/12/2022 18:33 Արցախում ակնկալում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը համապատասխանեցնել ՀՀ համանուն օրենքին 08/12/2022 18:20 Տաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է՝ տրանսպորտային միջոցների հոսքի պատճառով 08/12/2022 18:08 Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր 08/12/2022 17:55 «Ալժիրը պատրաստ է հնարավորինս աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը»․ Սմաիլ Բենամարան՝ Վահագն Խաչատուրյանին 08/12/2022 17:45 Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը վերաբերող հարցեր 08/12/2022 17:34 Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում կանցկացվի Բիշքեկում 08/12/2022 17:23 Լավրովը ԱՊՀ երկրների դեսպաններին կներկայացնի միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ Ռուսաստանի դիրքորոշումները 08/12/2022 17:11 Լավագույն տարբերակն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ռուսական խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ՝ անորոշ ժամանակով, քանի դեռ չի կարգավորվել հակամարտությունը․ Բաբայան 08/12/2022 17:01 Հարավային Կովկասում ակտիվացած Եվրամիությունն առաջնորդվում է բացառապես սեփական պատեհապաշտ շահերով․ Զախարովա 08/12/2022 16:49 Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Լին Թրեյսիին` ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում կատարած աշխատանքի համար 08/12/2022 16:33 Բաքվի վարչակարգին զսպելու համար հարկ է կոնկրետ որոշումներ ընդունել և գործնական քայլեր ձեռնարկել․ Մասիս Մայիլյան 08/12/2022 16:19 Սննդային թունավորմամբ Արցախի «Արևիկ» բուժմիավորում տեղափոխված երեխաները 26-ն են, բոլորի վիճակն այս պահին բավարար է գնահատվում 08/12/2022 16:07 Երևանի պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք 08/12/2022 15:51 Կկայանա «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը 08/12/2022 15:42 Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ» մրցույթի օրերին, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին 08/12/2022 15:35 Արևմուտքը խաղաղության պայմանագրի վերաբերյալ որևէ տեքստ չի առաջարկել Հայաստանին. Արմեն Գրիգորյան 08/12/2022 15:27 Ինքնասպանության փորձ․ մեղադրանք է ներկայացվել 25-ամյա կնոջ ամուսնուն և վերջինիս մորը

Տվյալ բաժնի վերջին նյութերը