04/11/2010 14:43
Բաքուն վերադարձրել է Մանվել Սարիբեկյանի դին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Իջևան-Ղազախ հատվածում այսօր ադրբեջանական կողմը փոխանցել է զոհված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի դին:
Ինչպես հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը`հայկական կողմը նույն սահմանահատվածում փոխանցել է շուրջ ինն ամիս առաջ Հայաստանի սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացի 47-ամյա Էլդար Տագիևին:
Մամլո խոսնակը նշեց, որ գերիների փոխանցումը տեղի է ունեցել համաձայն հոկտեմբերի 27-ին Աստրախանում Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևի կողմից նախաձեռնած ՀՀ և ԱՀ նախագահներ Ս.Սարգսյանի և Ի.Ալիևի միջև ձերքբերված պայմանավորվածությունների: