05/11/2010 10:53
Լատվիայի ԱԳ նախարարը պետք է պատասխան տա իր խոսքերի համար
Լատվիայում սկանդալ է ծագել: Ընդդիմությունը պահանջել է արտգործնախարար Վալդիս Կրիստովսկիսի հրաժարականը` նշանակումից մեկ օր անց: Նրան մեղադրել են այլատյացության մեջ:
Նախարարը համաձայնել է այն մտքի հետ, որ ռուսներին և լատիշներին չի կարելի բուժել հավասարապես: Բժիշկ Այվար Սլուցիսի հետ նախարարի մասնավոր նամակագրությունը հրապարակվել է Pietiek.com պորտալում:
Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը հայտարարել է, որ նախարարը պետք է պատասխան տա իր խոսքերի համար: Հաղորդում է «Ռոսսիա 24»-ը: