06/11/2010 20:11
Մոսկվայում տեղի ունեցավ Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպումը
Նոյեմբերի 6-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:
Աստրախանում, ս.թ. հոկտեմբերի 27-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, նախարարների բանակցությունների օրակարգում էին արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից :