04/12/2010 11:30
Քլինթոն. Տեղեկատվական արտահոսք այլևս չի լինի
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներողություն է խնդրել բոլորից, ովքեր վիրավորական են համարել ամերիկացի դիվանագետների նամակագրության բովանդակությունը, որը հրապարակվել է WikiLeaks կայքում: Ըստ նրա խոսքերի, արտահոսքը տեղի է ունեցել Պետդեպարտամենտի և Պենտագոնի տեղեկատվական փոխանակության համակարգում:
Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերը չեն արտացոլում ԱՄՆ քաղաքականությունը և ներողություն է խնդրել բոլորից, ովքեր հեռագրերի բովանդակությունը համարել են վիրավորական:
Պետդեպի ղեկավարի խոսքերով, նա ստիպված է եղել մեծ ժամանակ հատկացնել աշխարհի առաջնորդների հետ բանակցությունների համար` փորձելով վերականգնել նրանց վստահությունը ամերիկյան դիվանագիտության հանդեպ: Այս մասին հաղորդում է ՌԲԿ.ռու-ն: