20/12/2010 15:12
Բաքվում 29-ամյա ամուսինը դանակով սպանել է կնոջը
Բաքվի Բինագադի շրջանում 29-ամյա Էլվին Ռասուլովը դանակով սպանել է կնոջը` Վուսալա Ռուստամովային: Շրջանի դատախազությունից «news.gaynar.info»-ին հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել ընտանեկան վիճաբանության հողի վրա:
Վիճաբանության ժամանակ գազազած Է.Ռասուլովը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը, որը տեղում մահացել է: Ոստիկանությունը բերման է ենթարկել նրան: Է.Ռասուլովի նկատմամբ միտումնավոր սպանության հոդվածով դատական գործ է հարուցվել: