14/02/2011 10:04
ԶԼՄ-ներ. Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է
Եգիպտոսում վերջին իրադարձությունները լրջորեն խաթարել են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջությունը. նա գտնվում է շատ ծանր վիճակում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին տեղեկությունները հայտնվել են կիրակի օրը` անմիջապես մի քանի եգիպտական և արաբական ԶԼՄ-ներում:
Այսպես, «Ալ-Մասրի ալ-Յաում» թերթի տվյալներով, Մուբարաքը կոմայի մեջ է: Հրատարակությունը հղում է անում նախկին նախագահի շրջապատի լավ տեղեկացված աղբյուրներին, որոնք հայտնել են, որ նրան բժշկական օգնություն է տրամադրվում տանը, և մինչև այժմ որոշում չի կայացվել նրան հիվանդանոց տեղափոխելու մասին:
Կահիրեում Մուբարաքի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: