28/02/2011 10:47
Էդվարդ Նալբանդյանը մարտի 1-ին կմեկնի Վիեննա
Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վիեննա, ուր նախատեսված են նրա հանդիպումներ Ավստրիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Ավստրիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ և ելույթ կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:
Մարտի 3-ին նախարար Նալբանդյանը Բրատիսլավայում կմասնակցի Վիշեգրադյան քառյակի և ԵՄ Արևելյան Գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: