08/04/2011 09:48
Էրդողանը ծրագիր է առաջարկել` Լիբիայում խաղաղության համար
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ծրագիր է առաջարկել` հասնելու Լիբիայում խաղաղության հաստատմանը: Նա կոչ է արել Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը դուրս բերել գրավված քաղաքներից, ստեղծել մարդասիրական միջանցքներ և երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել: Այս մասին հաղորդում է ՌԲԿ.ռու-ն` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը:
Էրդողանը հայտարարել է, որ այդ միջոցները կքննարկվեն հաջորդ շաբաթ Քաթարում կոնտակտային խմբի կայանալիք նիստին, որը ստեղծված է Լիբիայում ռազմական օպերացիան ղեկավարելու նպատակով:
Հիշեցնենք, որ խմբում ընդգրկված են ԵՄ երկրները, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Մերձավոր Արևելքում, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ: