12/04/2011 16:25
Երևանի քաղաքապետը` հանրահավաքների մասին
«Բոլոր քաղաքներում կան տեղեր, որտեղ որ հանրահավաք չի թույլատրվում»,- այսօր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքները չթույլատրելու վերաբերյալ հարցին, և հավելեց.
«Այնպես չէ, որ ՀԱԿ-ին չենք թողնում, Ժողկուսակցությանը թողնում ենք. եթե չենք թողնում` ուրեմն բոլորին չենք թողում»:
Կ. Կարապետյանը շեշտեց, որ Մատենադարանը Ազատության հրապարակից հեռու է ընդամենը 500-700 մետր.
«Եթե ասում են, որ խոսքի ազատությունը ոտնահարվում է, ես այսպես կձևակերպեմ` ես դրա հետ համաձայն չեմ»,- եզրափակեց քաղաքապետը: