19/04/2011 14:48
Բրիտանացի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամները ապրիլի 19-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում, գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի գրքում: Բարոնուհի Քերոլայն Քոքսը ջրեց այն եղևնին, որը տնկել էր 2002 թ.: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնությանևտեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Իմ զգացմունքները միշտ ձեր ժողովրդի հետ են: Մենք հիշում ենք 1915 թ. սարսափելի ու ողբերգական իրադարձությունները: Ինձ համար շատ հաճելի է, որ այսօր Հայաստանում ինձ հետ ենևԼորդերի պալատի, և Համայնքների պալատի ներկայացուցիչները, ովքեր ներառված են բրիտանահայկական համակուսակցական խմբում: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ոչ միայն Հայաստանում ենք, այլև մի նշանակալի վայրում, որը խորհրդանշում է այդ ողբերգական իրադարձությունները», - Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո նշեց բարոնուհի Քոքսը:
Լորդ Լինդոն Հարիսոնը, ով առաջին անգամ էր Հայաստանում, նշեց, որ բազմաթիվ երկրներում է այցելել ժողովուրդների հիշատակին նվիրված հուշահամալիրներ, սակայն այն, ինչ տեսավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Ցեղասպանության թանգարանում, ամենատպավորիչն էր:
«Մեր խորհրդարանական խումբը շատ մեծ ջանքեր է գործադրում« որպեսզի իրազեկի մարդկանց, թե ի՞նչ է Հայոց Ցեղասպանությունը, ի՞նչ է տեղի ունեցել« քանզի շատ-շատերն իսկապես տեղյակ չեն դրանից: Փորձում ենք համոզել բրիտանական կառավարությանը, որպեսզի, եթե հնարավոր է, երբևիցե ճանաչվի Հայոց Ցեղասպանությունը», - հայտարարեց Բարոնուհի Շրիլա Ֆլեդերը: Իսկ տիկին Շիլան առաջիկայում հնարավորություն տեսնո՞ւմ է, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես ընդունի ու ճանաչի Հայոց Ցեղասպանությունը հարցադրմանը ի պատասխան նա ասաց. «Շարժումը կա, առաջ ենք գնացել: Ես հուսով եմ, որ դա մի օր տեղի կունենա»:
Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլն ընդգծեց, որ ինչպես շատերը Բրիտանիայում, այնպես էլ ինքը տեղյակ չի եղել Հայոց Ցեղասպանության մանրամասներից ևայդ իմաստով նա կարևորեց այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:
«Պետք է այնպես անել« որ նման դեպքերը երբևէ չկրկնվեն: Ես տիկին Քոքսի հետ մեկնելու եմ Ղարաբաղ« որպեսզի իմ աչքով տեսնեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, որպեսզի վերադառնանք Բրիտանիաևկարողանանք ասել, թե ինչ է իրականում այնտեղ տեղի ունենում», - ասաց Համայնքների պալատի ներկայացուցիչը: