19/04/2011 16:48
Ռ. Ավետիսյանը նշանակվել է Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր` Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին համատեղության կարգով Կանադայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` նախագահի աշխատակազմի կառուցվածքում մտցվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ նախագահի ներկայացուցչի պաշտոնը: