24/04/2011 15:05
Այսօր նաև ասորիների և հույների ցեղասպանության օրն է
Այս պահին շարունակվում է մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երթին մասնակցում են նաև «Հայասսա» երիտասարդական-հասարակական կազմակերպության անդամները:
Ինչպես Aysor-ի հետ զրույցում նշեց կազմակերպության ղեկավար Սուրեն Մկրտչյանը, իրենց կազմակերպությունը համախմբում է Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների երիտասարդներին:
«Այսօր ոչ միայն հայերի Ցեղասպանության օրն է, այլև` ասորիների և հույների, որոնք մասն են կազմում Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների»,- ասաց նա:
Ս. Մկրտչյանը նշեց, որ բոլոր ազգերի և երիտասարդների հետ մեկտեղ իրենք էլ են հարգում Ցեղասպանության զոհերի հիշատակը, և ի տարբերություն մի շարք այլ կազմակերպությունների, իրենց անդամներն իրենց երկրներում ճանաչողական ակցիաներ են կազմակերպում:
Նրա խոսքերով` կազմակերպության 11 ազգային փոքրամասնություններից 9-ը ունեն իրենց երկրները, և այտեղ կազմակերպության անունից երիտասարդական շրջանակներում խոսում են Ցեղասպանության մասին և ամեն ինչ անում ճանաչման ուղղությամբ: