27/04/2011 13:02
Երևանում մեկնարկել է բուժքույրերի առաջին միջազգային համաժողովը
Այսօր Երևանում մեկնարկեց բուժքույրերի առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցում է շուրջ երեք հարյուր բուժքույր Հայաստանից, Արցախից, ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Եվրոպական երկրներից:
Համաժողովը կազմակերպել են Քույրական գործի ասոցիացիան, Էրեբունի պետական բժշկական քոլեջը, ՀՀ առողջապահության նախարարությունը և «Գլոբալ կրթության զարգացում» կազմակերպությունը:
Հայաստանի Բուժքույրերի միավորման նախագահ Գեղանուշ Ստեփանյանը նշեց, որ եռօրյա համաժողովը հնարավորություն կտա արտերկրյա մասնագետների հետ իրականացնել փորձի փոխանակություն, որը կներդրվի Հայաստանում բուժքույրական գործում:
Գ. Ստեփանյանն ընդգծեց, որ քույրական ոլորտին նվիրված առաջին համաժողովի ընթացքում քննարկվելու են ոլորտին առնչվող խնդիրներ, զեկուցումներով հանդես են գալու հայ և արտերկրյա մասնագետները:
Նշենք, որ Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: