30/04/2011 12:08
ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց Դերենիկ Դումանյանը
31 կողմ, 1 դեմ ձայների քվեարկությամբ այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր ընտրվեց Բժշկական գիտությունների դոկտոր Դերենիկ Հրանտի Դումանյանը:
Այս կապակցությամբ ԵՊԲՀ կառավարման խորհրդի նիստում խորհրդի նախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Այն ծրագիրը, որը ներկայացրել է Դերենիկ Դումանյանը, հուսով ենք, կյանքի կկոչվի: Խորհրդի կազմը բավականին զորեղ է, ու հուսով ենք` կաջակցի ձեր ծրագրերի իրականացմանը»:
Նորընտիր ռեկտորն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ «մինչև աշուն որևէ լուրջ կադրային փոփոխություն չի լինի»:
«Եթե որևէ մեկը ցանկացա չաշխատել, ես նրան չեմ պահի», - ասաց Դերենիկ Դումանյանը և հավելեց. «Մենք ներկայում ունենք 9 պրոռեկտոր: Չեմ ուզում անվանական որևէ մեկին տեսնել, որ պրոռեկտոր չի, հետո կտեսնենք, թե որ պաշտոնը կկոչվի պրոռեկտորի, որը ծառայության ղեկավար»:
Բժշկական համալսարանը կունենա մամուլի պատասխանատու և այդ գործը կստանձնի Անհիտ Հայթայանը: