18/06/2011 14:30
Մահմուդ Աբասը կոչ է արել ԵՄ-ին ճանաչել Պաղեստին պետությունը
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը կոչ է արել Եվրամիությանը ճանաչել Պաղեստին պետությունը` հիմնված 1967 սահմանների վրա: Այս մասին տեղեկացնում է «Ria Novosti» լրատվական գործակալությունը:
«Պաղեստինի դիրքորոշումը մեկն է. պետք է վերսկսել խաղաղ բանակցությունները, ինչի համար անհրաժեշտ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համաձայնությունը»,- հայտարարել է Մահմուդ Աբասը` ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք կոչ ենք անում ԵՄ-ին` օգնել մեզ այն հարցում, որ ՄԱԿ-ը ճանաչի Պաղեստինի պետությունը` հիմնված 1967-ի սահմանների վրա»,- հայտարարել է պաղեստինյան կողմի ներկայացուցիչ Էրակատը:
Հանդիպման ժամանակ Աբասը հայտարարել է, որ խաղաղությունն Իսրայելի հետ հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունի Պաղեստինը` որպես պետությունը: