18/07/2011 18:32
Ժոզեֆ Բուբենկոն` «Միկայի» գլխավոր մարզիչ
Սլովակ ֆուտբոլային մասնագետ Ժոզեֆ Բուբենկոն պայմանագիր է ստորագրել Երևանի «Միկայի» հետ մեկ տարի ժամկետով: Նա արդեն սկսել է թիմին նախապատրաստել Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում հուլիսի 21-ին նորվեգական «Վոլերենգայի» հետ կայանալիք տնային պատասխան հանդիպմանը:
Նախկին մարզիչը` Էդուարդ Մարգարովը, ով միայն ժամանակավորապես էր ստանձնել գլխավոր մարզչի պարտականությունները, կշարունակի կատարել մարզադպրոցի տնօրենի պարտականությունները: Իսկ Բուբենկոյին կօգնի ևս մեկ սլովակ մասնագետ` Ժոլտ Խորվաթը: