22/07/2011 17:35
Ձերբակալվել է Ցոլակ Պետրոսյանը
«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի և Լուսաբեկ Սամվելյանի կողմից մի շարք քաղաքացիներին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով 2011թ. հուլիսի 21-ին ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ցոլակ Ավետիկի Պետրոսյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: