02/09/2011 10:04
Հայաստանը ճանաչել է Լիբիայի անցումային կառավարությունը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է “Հայաստանի Հանրապետություն” թերթի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Լիբիայի ժամանակավոր անցումային կառավարությունը ճանաչելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրել է Տ.Բալայանը, Փարիզում Լիբիայի դեսպանության միջոցով արդեն փոխանցվել է ՀՀ ԱԳՆ ս.թ. օգոստոսի 31-ի հայտագիրը Լիբիայի Ժամանակավոր անցումային խորհրդի ճանաչման մասին: