09/09/2011 09:55
Այսօր Գեղեցկության միջազգային օրն է
Գեղեցկության միջազգային օրը հռչակվել է Միջազգային գեղագիտության և կոսմետոլոգիայի «Սիդեսկո» կոմիտեի կողմից:
Կոսմետոլոգիայի ոլորտում 20-րդ դարը եղել է հեղափոխական: Դարի 5 խոշորագույն կոսմետիկ կայսրությունները փոխեցին պատկերացումները շպարի պարագաների մասին` բացահայտելով հազարամյակի «դեմքը»:
1995թ-ին Համաշխարհային կոնգրեսը սեպտեմբերի 9-ը հռչակեց Համաշխարհային գեղեցկության օր: Այս օրը ողջունում են այն ամենը, ինչը գեղեցիկ է, ինչը, դասականների խոսքով, «կփրկի աշխարհը»: Այդ օրվանից աշխարհի շատ քաղաքներում հենց սեպտեմբերի 9-ին են անցկացվում գեղեցկության մրցույթները:
Հետաքրքրական է, որ շատ քաղաքներում նույնիսկ կազմակերպվում են մրցույթներ այնպիսի կանանց համար, ովքեր այնքան էլ չեն համապատասխանում գեղեցկության միջազգային չափանիշներին, բայց ունեն յուրահատուկ գեղեցկություն կամ աչքի են ընկնում եզակի հատկանիշներով:
Նշենք, որ պատմության մեջ առաջին գեղեցկության մրցույթն անցկացվել է Բելգիայում 1888թ-ին, իսկ առաջին «Միսս աշխարհը»` Լոնդոնում` 1951թ-ի ապրիլին: