03/10/2011 11:19
Հունաստանում աշխատանքից կազատվեն 30.000 պետական ծառայողներ
Հունաստանի կառավարությունը, բյուջեի ծախսերի կրճատման շրջանակներում, աշխատանքից ազատել է մոտ 30 հազար պետական ծառայողների։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Նախատեսվում է ստեղծել՝ այսպես ասած պահեստային աշխատուժ, պետական ծառայողների մի մասին տեղափոխելով մասնակի վարձատրության՝ մեկ տարի հետո ազատելով աշխատանքից։ Ենթադրվում է, որ նշյալ 30 հազար աշխատակիցներն այս տարվա վերջին արդեն կդառնան պահեստային աշխատուժ։
Պետական ծառայողներին կրճատելու մասին որոշումը միաձայն ընդունվել է նախարարների խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, Աթենքում։
Այդ նիստում հաստատվել է նաև 2012թ. բյուջեի նախագիծը, ըստ որի բյուջեի դեֆիցիտը կկազմի 6,8 տոկոս։Հունաստանը գտնվում է սնանկացման եզրին։
Պետական պարտքը կազմում է մոտ 350մլրդ եվրո։ Երկրի ղեկավարությունը ստիպված էր ֆինանսական օգնություն խնդրել Եվրամիությունից։
2010թ. գարնանը Եվրամիությունը, Եվրոպայի կենրոնական բանկը հայտարարեցին, որ պատրաստ են 110 մլրդ եվրո տալ Հունաստանին։ 2011թ. հավանություն տրվեց նաև մեկ այլ վարկային գծի, ըստ որի ևս 109մլրդ եվրո կտրամադրվի Հունաստանին։