06/10/2011 17:12
Ֆրանս Տելեկոմ Orange խմբի նախագահը կայցելի Հայաստան
Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը այսօ կժամանի Հայաստան Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցի շրջանակներում պաշտոնական պատվիրակության կազմում:
Հայաստանյան իր այցի ընթացքում Ստեֆան Ռիշարը կունենա մի շարք հանդիպումներ, որոնց թվում նաև` Orange Արմենիայի թիմի հետ:
Ընկերության հանրային կապերից տեղեկացնում են, որ վաղը Ստեֆան Ռիշարը Orange-ի գլխավոր խանութում կհյուրընկալի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում` Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամներին, ինչպես նաև Ֆրանսիայի Արդյունաբերության, էներգետիկայի և թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնին ու Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշին: Այնուհետև նա կմասնակցի Երևանի Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի պաշտոնական բացման արարողությանը: Արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին, ձեռք է բերվել Ֆրանս Տելեկոմ Orange-ի աջակցությամբ` ի նշան Հայաստանի նկատմամբ Orange-ի նվիրվածության: