08/10/2011 12:56
Պիկասոյի Ձիու գլուխը, Բաժակ ու կուժը գտնվել են
Սերբիայի ոստիկանությունը հայտնաբերել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի երկու կտավները, որոնք գողացվել էին երեք տարի առաջ Շվեյցարիայում:
«Բի-92» հեռուստաընկերությունը հայտնել է, թե այժմ արվեստի գործերը «գտնվում են ապահով վայրում», և Շվեյցարիայի դատախազությունն արդեն համապատասխան հարցում է ուղարկել` այն սեփականատիրոջը փոխանցելու համար: Միևնույն ժամանակ, դեռ հայտնի չէ, թե ով կամ ում պատվերով էր գողացվել «Ձիու գլուխը» ու «Բաժակ և կուժ» կտավները, որ ցուցադրվել էին 2008 թվականի փետրվարին Ցյուրիխին մոտ կայացած ցուցահանդեսում:
Նկարները, որոնց արժեքը գերազանցում է 1 միլիոն դոլարը, պատկանում են Հանովերում գտնվող Շպրենգել թանգարանին: «ԻՏԱՌ - ՏԱՍՍ- ը փոխանցում է, որ նկարները գողացվել էին Սերբիայից ու Չերնոգորիայից եկած «ոչ պրոֆեսիոնալ» գողերի խմբավորման կողմից: