10/10/2011 19:15
Ւսրայելը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին շուտափույթ լքել Սինայը
Իսրայելի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին, ովքեր գտնվում են Սինայան թերակղզում, անմիջապես վերադառնալ հայրենիք`ահաբեկչությունների վտանգի պատճառով:
Բացի այդ, իսրայելցիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ Սինայ ուղևորություններից`հրեական Սուկկոտ տոնի նախաշեմին:
Նշենք, որ Իսրայելի ազգային անվտանգության հակաահաբեկչական ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ գոյություն ունի կոնկրետ տեղեկություն այն մասին, որ ահաբեկչական խմբավորումները ցանկանում են առևանգել իսրայելցի զբոսաշրջիկներին և նրանց դուրս բերել պաղեստինյան տարածքներ: Այս մասին հաղորդում է ria.ru կայքը: