11/10/2011 18:04
«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի տոմսերը կարժենան 1000-20.000 դրամ
Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2011-ը»:
Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց «Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, մրցույթի տոմսերի վաճառքը պաշտոնապես կմեկնարկի հոկտեմբերի 15-ից:
Դրանք կլինեն 1000 դրամից մինչև 20 հազար դրամ արժողությամբ, նաև` որոշակի քանակությամբ առավել թանկ տոմսեր:
Ի դեպ, փոքրիկ հյուրերը Հայաստան կժամանեն մրցույթից մեկ շաբաթ առաջ. նրանց համար կկազմակերպվի հատուկ ընդունելություն: