14/10/2011 16:04
Այսօր կմեկնարկի Շեքսպիրյան թատերական փառատոնը
Վաղուց համարվելով հայաստանյան մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը` Շեքսպիրյան փառատոնն արդեն միջազգային ճանաչում է ձեռք բերել և 2010թ-ին դարձել Շեքսպիրյան փառատոնների եվրոպական ցանցի անդամ:
Այս տարի այն կանցկացվի հոկտեմբերի 14-19-ը: Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել Իրանից «Անդիշե» թատերախումբը` «Մակբեթ» և «Ռոմեո և Ջուլիետ», Թբիլիսիից Ռուսթավելու անվան թատրոնը` «Համլետ» և Աբաշիձեի անվան թատրոնը`«Մակբեթ» ներկայացումներով: Իսկ թուրքմեն հայտնի բեմադրիչ Օվլյակուլի Խոջակուլին կներկայացնի «Համլետ» բեմադրությունը` յուրօրինակ մեկնաբանմամբ:
Հայաստանից շեքսպիրյան մարգարիտները կներկայացնեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, Է. Էլբակյան թատրոնը և Հայաստանի թատերական գործիչների միությունը: