15/10/2011 10:00
Հոլանդիայի դատարանը մերժեց Samsung-ի հայցը
Հոլանդիայի քաղաքացիական գործերով դատարանը երեկ մերժել է Samsung ընկերությանը՝ արգելել Apple- ի արտադրանքի վաճառքն այս երկրի տարածքում։ Հարավկորեական ընկերությունը հայտարարել է, որ Apple-ը գողացել է իրենից 3G-ինտերնետային տեխնոլոգիաները՝ դրանք օգտագործելով iPhone-ի սմարթֆոններում և iPad-ի պլանշետներում. տեղեկացնում է Associated Press-ը։
Իր հայցում Samsung-ը հենվում էր այն հանգամանքի վրա, որ հենց իրեն է պատկանում 3G տեխնոլոգիաների պատենտը, որն օգտագործվում է iPhone-ում և iPad-ում, իսկ Apple-ն այդ տեխնոլոգիաներն օգտագործելու լիցենզիա չի ձեռք բերել։
Դատարանի որոշմամբ՝ լիցենզիայի պայմանները, որոնք Apple-ին առաջադրվել էին Հարավկորեական ընկերության կողմից, բանականությունից դուրս և խտրական են, որի պատճառով էլ Apple-ը չի կարողացել ձեռք բերել այն։
Հատկանշական է, որ Apple-ի և Samsung-ի միջև վեճերի դատական գործընթացներ են սկսված աշխարհի ինը երկրներում։ Այս ընկերություններն երկուստեք իրար մեղադրում են տեխնոլոգիաներ գողանալու մեջ։