15/10/2011 10:25
Իսրայել. 1027 պաղեստինցի բանտարկյալ` մեկ իսրայելցի զինվորի համար
Իսրայելը բանտերից ազատ կարձակի ՖԱԹՀ-ի 550 անդամների` «Համաս» պաղեստինյան շարժման հետ գործարքի համար: «France-Press» գործակալությունը, վկայակոչելով եգիպտացի դիվանագետի, հաղորդում է, որ գործարքն ուղղված է իսրայելցի զինվոր Գիլատ Շալիտի փոխանակմանը:
Գործարքի շրջանակներում ընդհանուր հաշվով ազատ կարձակվի 1027 պաղեստինցի բանտարկյալ, իսկ գործարքն ընթանալու է երկու փուլով:
Ըստ աղբյուրի, եգիպտացի դիվանագետը վստահեցնում է, որ Եգիպտոսը համոզելու է Իսրայելին, որ գործարքի երկրորդ փուլում ընդգրկվեն միայն «Ֆաթհ»-ի անդամներ: