15/10/2011 13:58
Եպիսկոպոսին մեղադրել են մանկական պոռնոգրաֆիան թաքցնելու մեջ
ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի հռոմեական-կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ռոբերտ Ֆիննը դատարանի կողմից մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիային աջակցման և տարածման խրախուսման մեջ, քանի որ ոստիկանությանը չէր հայտնել իր թեմում հոգևորականներից մեկի համակարգչում առկա երեխաների անվայել նկարների մասին:
Նշենք, որ Ռ. Ֆիննը ԱՄՆ-ում դարձել է ամենաբարձր դիրք ունեցող հոգևորականը, ում երբևիցե ներկայացրել էին այդպիսի մեղադրանքներ:
Եպիսկոպոս Ֆիննը ներողություն է խնդրել, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել:
Պետք է նկատել, որ եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է 1 տարի ազատազրկում և տուգանք 1.000 դոլարի չափով: Այդ մասին հաղորդում է վզ.ռու(vz.ru) կայքը: