17/10/2011 16:50
Աֆղանստանում թալիբները սպանել են 8 զինվորների
Աֆղանստանի արևմտյան Ֆարահ նահանգում թալիբները սպանել են աֆղանական ազգային բանակի 8 զինվորների:
Հաղորդվում է, որ թալիբները դարանակալել են բնակելի տների ավերակներում`զինվորական շարասյան ճանապարհի երկայնքով և հարձակվել զինվորների վրա:
Կես ժամ տևած մարտի ընթացքում 8 զինվորներ սպանվել են, թալիբներին հաջողվել է ոչնչացնել զինվորական ավտոմեքենաներից մեկը, մյուսը` գողանալ:
Նշենք, որ հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ծայրահեղական «Թալիբան» շարժումը: Այս մասին հաղորդում է rosbalt.ru կայքը: