17/10/2011 18:09
Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագիր՝ Սուրեն Գրիգորյանին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ Ստեփանակերտի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:
Ըստ հրամանագրի՝ Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ Սրբուհի Արզումանյանին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: