17/10/2011 12:40
«Emporio Armani»-ն` հայամետ քարոզչություն
Օրերս թուրքական «Taraf» (Թարաֆ) օրաթերթի սյունակագիր Ռոնի Մարգուլիեսը իր հոդվածում պատմել է Թուրքիայում տեղի ունեցած զավեշտալի մի դեպք: Ըստ Մարգուլիեսի` Թուրքիայի Ավշա կղզում հանգստանալու մեկնած մի քանի անձինք, ովքեր կրել են «Emporio Armani» գրությամբ վերնաշապիկներ, ձերբակալվել են հայամետ քարոզչություն անելու մեղադրանքով:
Բանը նրանում է, որ թուրքական մի քանի քաղաքներում, այդ թվում և Ավշա կղզում «Emporio Armani»-ին թարգմանում են «Հայկական կայսրություն»: Աշխարհահռչակ բրենդի անունը նույն կերպ են թարգմանել նաև վերոնշյալ գործով ոստիկանություն կանչված 3 թարգմանիչները:
Իր հոդվածում թուրք սյունակագիրը սարկազմով ներկայացնում է մեղադրյալների ցուցմունքը ոստիկանական բանժանմունքում, թե ինչպես են վերջիններս արդարանում, որ չեն ցանկացել հայամետ քարոզչություն անել և գնել են այդ հագուստը միայն այն պատճառով, որ «Emporio Armani»-ին աշխարհում հայտնի բրենդ է: