17/10/2011 17:35
Պան Գի Մունը կոչ է արել Ասադին դադարեցնել բռնությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դադարեցնել բռնությունները Սիրիայում:
Պան Գի Մունը նշել է, որ խնդրել է նախագահ Ասադին, քանի դեռ ուշ չէ, դադարեցնել զանգվածային սպանությունները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անընդունելի է համարում այն փաստը, որ Սիրիայում անկարգությունների և դրանց ճնշումների ժամանակ զոհվել է մոտ 3.000 մարդ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում բախումների ընթացքում զոհերի թիվը անցնում է 3.000-ից, իսկ սիրիական իշխանությունները խոսում են 1500 սպանվածների մասին` երկու կողմերից: Այս մասին հաղորդում է rg.ru կայքը: