17/10/2011 13:06
Քադաֆիի նստավայրը հավասարեցնում են հողին
Լիբիայում ծանր տեխնիկա է գործի դրվել՝ Տրիպոլիում Բաբ-ալ-Ազիզի, Լիբիայի նախկին առաջանորդ Մուամար Քադաֆիի նստավայրը, գետնին հավասարեցնելու համար։ Քանդման «արարողությանը» ներկա են բազմաթիվ լիբիացիներ։ Նրանց մի մասը տոնում են այդ իրողությունը՝ օդում կրակոցներ արձակելով, մյուսները՝ լուսանկարում են տեղի ունեցողը։
Տեղացիները Բաբ-ալ-Ազիզի ներքին բակն արդեն վերածել են շուկայի։
Անցումային ազգային ուժերի հրամանատարներից մեկն ասել է, որ այդ տեղում քաղաքային այգի է կառուցվելու։