17/10/2011 11:57
Վիգեն Սարգսյանը` Նախագահի աշխատակազմի ղեկավար
Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար:
Սերժ Սարգսյանն այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին և մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները և առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից: