17/10/2011 10:40
Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային երևույթների ակտիվացմամբ: Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ` առատ: Երեկոյան առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա:
«Meteo-tv»-ն տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, օրվա երկրորդ կեսին միայն հնարավոր է կարճատև անձրև:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +6+8, ցերեկային ժամերին` +23+25, իսկ երեկոյան` +14+16: