18/10/2011 10:06
Սկսվել է Պաղեստինա-իսրայելական փոխանակման գործընթացը
Վեց իսրայելցիներից կազմված խումբը այս գիշեր փորձ է արել կանգնեցնել մեքենաների շարասյունը, որը տեղափոխում էր պաղեստինցի բանտարկյալներին, որոնց ծրագրված էր փոխանակել Գիլադ Շալիթի հետ։ Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով իսրայելական տարբեր լրատվամիջոցների, արմատականները, ովքեր դեմ էին հանդես գալիս այդ գործարքին, փակել են Շարոն բանտի մոտի մայրուղին։
Գիշերը բանտից սկսել են հանել պաղեստինցի հանցագործների առաջին խումբը, ովքեր պետք է արդարցվեին և ազատ արձակվեին՝ Շալիթին ազատելու փոխարեն։
Սպասվում է, որ Կապրալին, ով ՀԱՄԱՍԻ-ի գրոհալինների մոտ գերության մեջ է 2006թ-ից, իսրայելական կողմին կհանձնեն այս առավոտ։ Նրան կփոխանցեն Կարմիր Խաչի աշխատակիցներին, ապա կտեղափոխեն Եգիպտոս, որից հետո՝ Իսրայել։