
18/10/2011 10:29
Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով:
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-17մ/վրկ: Օդի ջերմաստիճանը առաջիկա օրվա ընթացքում մի փոքր էլ կբարձրանա, սակայն վաղը հանրապետության ողջ տարածքում ցերեկը սպասվում է ջերմաստիճանի էական նվազում և տեղումներ:
«Meteo-tv»-ն տեղեկացնում է, որ մայրաքաղաքում առայժմ սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +8+10, ցերեկային ժամերին` +22+25, իսկ երեկոյան` +17: