18/10/2011 10:33
Եմենում ցուցարարների բախումների ընթացքում զոհվել է 18 մարդ
Եմենում կառավարական զորքերի և նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի հակառակորդների միջև բախման հետևանքով զոհվել է 18 մարդ, ևս 30-ը վիրավորվել են:
Նշենք, որ մարտերն ընթացել են Եմենի մայրաքաղաք Սանայում և Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ քաղաքում, իսկ կողմերը միմյանց նկատմամբ կիրառել են գնդացիրներ և այլ զենքեր:
Պետք է նկատել, որ զոհվածների մեջ են ինչպես կառավարական զորքերի ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:
Հիշեցնենք, որ 2011թ.-ի հունվարից Եմենում անցնում են զանգվածային ցույցեր, իսկ ցուցարարները պահանջում են նախագահ Սալեհի հրաժարականը, որը իշխանության ղեկին է գտնվում 1978թ.-ից:
Վերջինս արդեն հրաժարվել է մասնակցել 2013թ.-ի նախագահական ընտրություններից, սակայն ընդդիմությունը պահանջում է նրա անհապաղ հրաժարականը: