18/10/2011 11:39
Զոյա Թադևոսյան. ՀԱԿ-ը մերժում է արաբական երկրների սցենարը
Եթե հանրահավաքներ կան, եթե դրանք կազմակերպվում են, եթե դրանց մասնակցում են մարդիկ, ապա չի կարելի դրանք ձախողված համարել: Անդրադառնալով այն տեսակետին, թե վերջին շրջանում ՀԱԿ-ի վարած քաղաքականությունը և հանրահավաքները ձախողված են՝ նման դիրքորոշում հնչեցրեց ասուլիսի ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը:
Ըստ նրա, հասարակությունը պահանջում կոնկրետ քայլեր, ինչպիսին է օրինակ արաբական երկրների սցենարը, սակայն, ինչպես նշեց Զ. Թադևոսյանը, ՀԱԿ-ը մերժում է այդ տարբերակը:
«Հանրահավաքը միակ ճանապարհն է, որ կարող է մոբիլիզացնել ժողովրդին: Հոկտեմբերի 28-ի հանրահավաքին արդեն չի խոսվելու արտահերթ ընտրությունների մասին, այլ մեխը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն է՝ հրաժարական չի տալիս, ի՞նչ է լինելու, Զ. Թադևոսյանը նկատեց, որ հասարակությունն է որոշելու, թե ինչ է լինելու ապագայում: