20/10/2011 10:56
Երկրաշարժ` Մասիսում
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ երեկ ժամը 19.19-ին Հայաստանի Հանրապետության տարածքում` Մասիս քաղաքից 7 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերում, մասնավորապես Մասիս, Արտաշատ և Երևան քաղաքներում, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան և Մասիս գյուղերում:
Զոհեր և ավերածություններ չկան: