21/10/2011 11:11
Սպասվում է համանախագահների այցն Արցախ
«Սպասվում է, որ տարածաշրջանային այցով Հարավային Կովկաս ժամանող ԵԱՀԿ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) կայցելեն Ստեփանակերտ»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ նախնական տեղեկությունների համաձայն, համանախագահները մասնակցելու են նաև ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրականացվելիք մոնիթորինգին: