![Բակո Սահակյանը պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով](https://www.aysor.am/news_images/119/356072_1/f546ce767d4075_546ce767d441c.thumb.jpg)
01/11/2011 17:49
Բակո Սահակյանը պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, գիտամանկավարժական երկարամյա գործունեության համար և ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մելքումյանին «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվելու մասին:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: