![«Office-Zone» փաթեթը` նոր առավել հարմար պայմաններով](https://www.aysor.am/news_images/119/355815_1/f546ce75d0bd98_546ce75d0c181.thumb.jpg)
01/11/2011 13:40
«Office-Zone» փաթեթը` նոր առավել հարմար պայմաններով
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այսուհետ «Office-Zone» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում E960 3G Wi-Fi երթուղիչը կտրամադրվի բոլորովին անվճար:
Հիշեցնենք, որ «Office-Zone» փաթեթին բաժանորդագրությունը հնարավորություն է ընձեռում գրասենյակը միաժամանակ ապահովելու ինչպես արագ անսահմանափակ ինտերնետով, այնպես էլ ներքին ցանցով: Փաթեթի ամսավճարը կազմում է ընդամենը 10000 դրամ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: