![Բախում Փարիզում թուրքերի ու քրդերի միջև](https://www.aysor.am/news_images/119/355522_1/f546ce74bb6420_546ce74bb67ff.thumb.jpg)
01/11/2011 10:37
Բախում Փարիզում թուրքերի ու քրդերի միջև
Փարիզում բախում է տեղի ունեցել թուրքերի ու քրդերի միջև: Ըստ թուրքական «Hurriyet Daily News»-ի` Փարիզի Բաստիլի հրապարակում մի խումբ թուրքեր բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Թուրքիայի տարածքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) զինված գործողությունների:
Այդ ընթացքում, PKK-ի համակիր քրդերի ու թուրք ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով գրանցվել է 15 մարդ վիրավորվել է: Այդ բախումներին միջամտել է ոստիկանությունը` կիրառելով արցունքաբեր գազ: