![Ստամբուլում բացվում է Աֆղանստանին նվիրված համաժողով](https://www.aysor.am/news_images/119/356267_1/f546ce776502c0_546ce7765067f.thumb.jpg)
02/11/2011 10:35
Ստամբուլում բացվում է Աֆղանստանին նվիրված համաժողով
20 երկրների դիվանագետներ և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվում են Թուրքիայում համաժողովի, որտեղ կքննարկեն Աֆղանստանի ապագան:
Պատգամավորները կփորձեն մշակել երկրի անվտանգության ապահովման նոր ռազմավարություն, նրանից հետո, երբ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կհեռանան Աֆղանստանից:
Վաշինգտոնի ծրագրի համաձայն, միջազգային կոալիցիայի կազմի վերջին զինվորը կվերադառնա հայրենիք 2014թ.-ին:
Չնայած միլիարդավոր դոլարների օգնությանը, որը Աֆղանստանը ստացել է վերջին տարիներին, նա մնում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը: Հաղորդում է BBC-ն: