02/11/2011 12:00
Թուրքիայում երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են
Հոկտեմեբրի 23-ին Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են: Նոյեմբերի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 1049 հետցնցում: Այդ մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:
Վերջին տվյալների համաձայն, Վանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով 600-ից ավել մարդ է մահացել, ավելի քան 4000 մարդ է տուժել: Փլատակների տակից փրկարարներին հաջողվել է կենդանի դուրս բերել 188 մարդ: Երկրաշարժի հետևանքով վերացել է 2 652 շենք-շինություն: