07/11/2011 16:28
Առողջապահության նախարարը հրաժարական չի տա
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Հիշեցնենք, որ վերջին երկու-երեք շաբաթում իրար հետևից հրաժարականներ են տվել ՀՀ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը:
Հրաժարական տվողների ցուցակում շոշափվում էր նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը, սակայն այդ մասին լուրերը հետագայում հերքվեցին: