09/11/2011 17:10
Թուրքիան մեղադրվում է քիմիական զենք օգտագործելու մեջ
Թուրքական կառավարությունը ստիպված է եղել իր վրա պարտավորություն վերցնել ուսումնասիրելու քրդերի դեմ Թուրքիայի Քազան բնակավայրում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպը: Այս մասին է հաղորդում mignews լրատվական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ` ակտիվիստները ցուցադրել են 24 զինյալների սևացած և այլանդակված մարմինները, ովքեր սպանվել էին Թուրքիայի օդային հարձակման հետևանքով: Ակտիվիստները հավաստիացրել են, որ նման վնասվածք կարող էին առաջանալ միայն քիմիական զենքի օգտագործման հետևանքով:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը Կաննում ՝ «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ, հրապարակայնորեն հերքել է բոլոր տեսակի մեղադրանքները՝ որակելով դրանք որպես «զրպարտություն»:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ թուրքերը մեղադրվում են քիմիական զենքի կիրառման մեջ: Անցյալ տարի, գերմանական «Der Spiegel» պարբերականը հրապարակել էր մի հոդված, որում մեղադրում էր թուրքերին քիմիական զենք օգտագործելու մեջ, որն էլ 2009 հանգեցրել էր նմանատիպ արդյունքների: